Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շարմազանով. Եթե չստանամ հարցերի պատասխանները, ուրեմն Փաշինյան-Ալիև հանդիպումները մեր շահերը չեն սպասարկում

Շարմազանով. Եթե չստանամ հարցերի պատասխանները, ուրեմն Փաշինյան-Ալիև հանդիպումները մեր շահերը չեն սպասարկում
24.01.2019 | 15:16

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը տարօրինակ է համարում, որ Փաշինյանի ու Ալիևի հանդիպումից հետո հայտարարվում է, որ որևէ դետալ չի քննարկվել` «Բա ի՞նչ են քննարկել, եղանակի տեսությո՞ւն»: ՀՀԿ խոսնակն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե որևէ դավադրություն չկա: «Ես ուզում եմ իրեն հարց տալ՝ դավադրություն ասելով ինքն ի՞նչ է հասկանում: Այն, ինչ որ արցախցիների կամ ՀՀ բնակչության մեծ մասի համար կարող է լինել դավադրություն, կարող է ինչ-որ մեկի համար դավադրություն չէ», - նշեց նա:
Էդուարդ Շարմազանվոը ընդգծեց՝ թե՛ Մամեդյարովը, թե՛ Ալիևը իրենց կարծիքը չեն փոխել՝ հրապարակային ասել են, որ իրենք գնում են «տարածքներ՝ խաղաղության դիմաց» պլատֆորմով:


«Նրանք հայտարարել են, որ Ղարաբաղը չի կարող լինել անկախ, հարց՝ ինչո՞ւ Փաշինյանը չի նշում, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ չի նշում, որ «խաղաղություն՝ տարածքների դիմաց» գաղափարն անընդունելի է ու մերժելի, ինչո՞ւ չի ասում, որ ինքն ամեն ինչ անելու է, որ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ պաշտպանվի 1991 թվականի դեկտեմբերի հանրաքվեի արդյունքները», - ասաց Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ երբ որ Ադրբեջանի ղեկավարը հակահայկական ելույթներով է հանդես գալիս, «մենք ինչ-որ զարմանալի, չակերտավոր կառուցողական ենք ուզում երևալ աշխարհի երեսին»: Է. Շարմազանովը հարց ունի Նիկոլ Փաշինյանին:


«Բա ինչո՞ւ Բակո Սահակյանն էլ Ալիևին չի հանդիպել, ինչու Մամեդյարով-Մնացականյան հանդիպմանը չի մասնակցել Մասիս Մայիլյանը, Փաշինյանն էր ասում՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Արցախը դառնա բանակցային լիարժեք կողմ, հիմա հարց՝ այս հանդիպմանն Ալիևին ասե՞լ է, որ ինքը ուզի, թե չուզի, Ղարաբաղի հետ պարտավոր է նստել բանակցությունների», - շարունակեց Էդուարդ Շարմազանովը: Նա ասաց, թե բոլոր այս հարցերի պատասխնները ուզում է լսել վարչապետից: «Չէ՞, ուրեմն հանդիպումները մեր շահերը չեն սպասարկում», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 1678

Մեկնաբանություններ